Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կայցելի Վրաստան և Ադրբեջան: Այս մասին Հռոմի պապը հայտարարել է Հայաստանից վերադարձից հետո Վատիկանում ունեցած ելույթում: Նա նշել է, որ այդ երկու երկրներ այցի հրավերն ընդունել է երկու պատճառով:
«Առաջինը՝ այդ հողերում առկա վաղնջական քրիստոնեական արմատները մշտապես այլ կրոնների և մշակույթների հետ երկխոսության ոգի են», -հայտարարել է նա:
Որպես երկրորդ պատճառ նա նշել է «խաղաղության հույսի և ուղիների խրախուսումը»:
«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության ուղին իրար հանդեպ քչից սկսած և աստիճանաբար մեծացող մեծ համառություն և մշտական քայլեր է պահանջում: Այդ պատճառով իմ ցանկությունն այն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր ներդրումը բերի հաշտության գործում»,-հայտարարել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոս պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստյան Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հունիսի այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն:
Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Ֆրանցիսկոս պապը մեկնել է Վատիկան:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02