Պաշտպանության նախարարությունը հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը չի հնչեցնում` նշելով միայն, որ այն դեռևս բավարար չէ: «Մենք նոր-նոր ենք սկսում աշխատանքը, և, ինչպես գիտեք, ռազմական տեխնիկայի շուկան բարդ շուկա է, որտեղ արագ մուտքը պրակտիկորեն անհնար է: Պետք է փորձով ապացուցես, որ քո արտադրած տեխնիկան կբավարարի գնորդի պահանջներին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Նա միայն նշեց, որ բավականին հաջող է ընթանում հայկական նորարարական մշակումների արտահանումը Ռուսաստան: Դավիթ Փախչանյանի խոսքով` հայկական ընկերությունների ներուժը հատկապես տեսանելի է կապի, ռադիոլոկացիայի, հետախուզական լուծումների, ռոբոտացված համակարգերի, այդ թվում` ԱԹՍ-ների, օպտիկա-էլեկտրոնիկայի, լազերային տեխնիկայի բնագավառներում: «Այդ ուղղություններում միանշանակ ունենք հնարավորություններ հայկական սպառազինության արտադրանքներ ունենալու»,-ասաց փոխնախարարը: Ինչ վերաբերում է բնագավառներին, որտեղ Հայաստանը դեռևս չի կարող ներկայացված լինել, տանկերի, ՀՕՊ համակարգերի արտադրությունն է, որոնք տեխնոլոգիապես բարդ են: «Բայց մոդեռնիզացիայի ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանում ենք»,-հավելեց պաշտոնյան:
Դավիթ Փախչանյանի խոսքով` առաջիկայում նախատեսվում է նաև օտարերկրյա ցուցահանդեսների մասնակցություն:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01