12.54
HALO Trust կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել Արցախում ականի պայթյունի վերաբերյալ՝ հաստատելով, որ այսօր առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։
«Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ HALO Trust կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո»,– ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
12.07
Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:
Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ ականի վրա պայթած մեքենան պատկանում էր HALO Trust միջազգային կազմակերպությանը, որը տեւական ժամանակ է զբաղվում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով: Պայթյունի հետեւանքով երեք ականազերծող մահացել է:
12.03
Ականի պայթյունից տուժած երկու քաղաքացուն տեղափոխել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց այս պահին վիրահատվում են։ Tert.am-ին այս մասին տեղեկացրին Ստեփանակերտի բժշկական կենտրոնից:
«Երկուսին էլ վիրահատում են, վիճակի մասին այս պահին որևէ բան չենք կարող ասել»,-ասացին հիվանդանոցից:
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Արցախի Հանրապետությունում այսօր ականի պայթյունից երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող, որտեղ Niva մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա։
Ըստ կայքի՝ պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները զինվորականներ չեն, այլ ականազերծմամբ զբաղվողներ։
Մարտակերտի շրջանային բուժմիավորումից Tert.am–ի հետ զրույցում հաստատեցին, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ ականի պայթյուն եղել է, բայց նշեցին, որ վիրավորներին իրենց մոտ չեն տեղափոխել: Բուժմիավորումից տեղեկություն չտրամադրցին, թե վիրավորներին որտեղ են տեղափոխել, և քանի վիրավոր կա:
Ըստ «Արմենպրես»-ի նրանք HALO Trust ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:
Մանրամասները կարդացե՛ք Shamshyan.com կայքում:
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03