Վրաստանի իշխանությունները մարտի սկզբին բրիտանական Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սկանդալային թունավորման դեպքի առնչությամբ իրենց աջակցությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշմանը և պատրաստվում են երկրից արտաքսել ռուս դիվանագետի, հայտնում է ria.ru-ն՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը հղումով:
«Արտգործնախարարությունն անընդունելի է համարում Վրաստանում Ռուսաստանի շահերի՝ Շվեյցարիայի դեսպանատանը կից բաժնի աշխատակցի ներկայությունն ու պահանջում է 7 օրվա ընթացքում լքել Վրաստանը»,-հայտնել են կառույցից:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Եվրամիության 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են Սկրիպալի գործի շրջանակում ռուս դիվանագետների արտաքսման որոշման մասին:
Այսպիսով՝ նրանք միացել են Մեծ Բրիտանիային, որը պաշտոնական Մոսկվային է մեղադրում նախկին լրտեսի թունավորման համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը, անդրադառնալով Սկրիպալի ու նրա դստեր թունավորման դեպքին, հայտարարել է, որ թույնը եղել է նրանց տան դռան վրա։
«Հետաքննության այն կետում, որում մենք գտնվում ենք, հանգել ենք այն եզրակացությանը, որ Սկրիպալներն առաջին անգամ առնչվել են նյարդապարալիտիկ գազի հետ իրենց տան դրսի դռան միջոցով»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ հայր ու դուստրը թունավորվել են Խորհրդային Միությունում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն, անկասկած, Մոսկվան է: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02