Երգչուհի Ջուսը աբսուրդ է համարում Արցախի Հանրապետությունում երիտասարդ աղջկան սանրվածքի համար ոստիկանական բաժին տանելը: 19-ամյա Ասյա Խաչատրյանի հետ նման դեպք պատահել է այս տարվա փետրվարին: Նրան ոստիկանները բաժին են տարել, քաշքշել, ապտակել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, եւ այդ ամենը կապույտ մազեր ունենալու համար: Ջուսը, որն աչքի է ընկնում իր արտասավոր բեմական կերպարներով, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրեց խենթ սանրվածքներով ու հագուստներով իր լուսանկարները եւ իր կարծիքն արտահայտեց տեղի ունեցածի շուրջ:
«Դա ուղղակի աբսուրդ է: Մարդը հո վատ բան չի՞ արել, ոչ մեկին չի վնասել: Ոստիկանությունն ի՞նչ կապ ունի վարսահարդարման հետ: Կարծում եմ՝ ոստիկան եւ վարսահարդար-ոճաբան մասնագիտություններն իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Եթե այդպես լիներ, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածքների համար: Բուրատինոյի մասին հեքիաթ կա, որտեղ Մալվինայի մազերը երկնագույն են, ու ի՞նչ, հիմա ասենք, որ երեխաներն այդ ֆիլմը չնայե՞ն կամ գիրքը չկարդա՞ն: Աբսուրդ է, թող ուրիշին փնովելու փոխարեն առաջինն իրենց նայեն»,- ասաց նա:
Երգչուհին ընդգծում է, որ ոստիկանների նման գործողությունները ոչ թե բխում են հանրության շահերից, ինչպես նրանք ու հասարակության մի որոշ զանգված փորձում է ներկայացնել, այլ հակառակը: Ըստ նրա՝ դա նշանակում է մարդուն թույլ չտալ ապրել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում:
«Դա ի՞նչ դեմոկրատիա է, եթե մարդը չի կարող ունենալ այնպիսի արտաքին, ինչպիսին ինքն է ուզում: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Նա ոչ մերկ էր ման գալիս, ոչ էլ վնասում էր որեւէ մեկին: Կարծում եմ՝ դա ահավոր սխալ է: Այդ նույն մարդիկ, որոնք այդ աղջկան քաշքշել են, թաքուն ինչ ասես՝ չեն անում: Փորձը այդպես է ցույց տալիս. սրբերը իրականում լավ էլ լիրբ են»,- ասում է նա:
Ջուսն անընդունելի է համարում, որ Ասյա Խաչատրյանին քննադատողները նրա բարոյական արժեքների մասին կարծիքներ են արտահայտում՝ ելնելով նրա սանրվածքից: Ըստ նրա՝ այդպես քննադատողները կեղծ բարեպաշտներ են: Բացի այդ՝ երգչուհին շեշտում է, որ ընդհանրապես որեւէ մեկը ուրիշի անձնական կյանքին խառնելու իրավունք չունի:
«Իհարկե ոչ մեկն իրավունք չունի այդ աղջկա բարոյականության հարցը քննարկելու: Բարոյականությունը մազերի գույնի հետ է կապվա՞ծ: Իսկ երկար մազերով, փակ զգեստով, սեւ մազերով «սուրբ» կինը չի՞ կարող անբարո լինել: Հենց այդ տիպի մարդիկ ամեն ինչ անում են թաքուն: Մի ասացվածք կա. «Պոռնիկը ուրիշին է ասում պոռնիկ, որ իրեն պոռնիկ չասեն»: Եթե մարդը բաց հոգի ունի, կընդունի յուրահատուկ մարդուն: Ինչ վերաբերում է նման քննադատություններին, 90%-ով դա նշանակում է կեղծավոր «սուրբ» լինել: Ինչքան տեսել եմ այդպիսի բարդույթներով մարդկանց, բոլորն էլ կեղծ էին»,- ասաց նա:
Ջուսը հիշում է, որ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ Նադեժդա Սարգսյանի հետ՝ «Հայեր» խմբով, երգել է Արցախի զինվորի համար, տանկերի վրա: Կրել է բավական կարճ զգեստ, ունեցել է կոնյակի գույնի վառ մազեր: Տհաճ արձագանքներ չի ստացել: Հիմա էլ պատրաստ է արտասովոր սանրվածքով Արցախ գնալ ու բոլորովին չի վախենում, թե ինչպես կվերաբերվեն ոստիկանները:
«Եթե ինձ բաժին տանեն, դա տարվա մեծ սկանդալը կլինի՝ բոլոր նորություններով ու սփյուռքում, նաեւ շատ զվարճալի պատմություն կլինի»,- ասաց նա:
Երգչուհին նաեւ պատմում է, որ նախկինում իր համար էլ է բավական բարդ եղել անգամ Երեւանում: Այժմ մայրաքաղաքում նրա կերպարներին նորմալ են վերաբերվում: Մարզերում մարդկանց համար անսովոր է, բայց իրեն ընդունում են:
«Կարեւորը մարդ ինչ անում է, վստահ անի: Շրջապատողները դա զգում են եւ դրան նորմալ են նայում»,- ասաց նա:
Սանրվածքի պատճառով բաժնում հայտված Ասյա Խաչատրյանը Երեւան վերադառնալուց հետո հանդիպել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, ապա դիմել է ՀՀ դատախազություն: Ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի մեղավորներ պատժվեն:
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03