«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տվյալների համաձայն, տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից այս տարի ամենաբաց աշխատող կառույցներն են համարվում ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը:
«Համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, Ազգային ժողովը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը մերժում է, չի պատասխանում: Ասեմ, որ ընդհանուր առմամբ վերջին շրջանում նկատվում է այնպիսի միտում, ըստ որի, գերատեսչությունները սկսել են հարցումներին պատասխանել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ լիարժեք պատասխանների թիվն ամեն տարի աճում է, սակայն դեռ հանդիպում են դեպքեր, երբ պատասխանները լիարժեք չեն»,-ասաց Լիանա Դոյդոյանը:
Ամփոփելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի գործունության 15 տարին` Լիանա Դոյդոյանը նշեց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հիմնադրվել է 2001 թվականի հուլիսի 1-ին` մի խումբ լրագրողների ու իրավաբանների համատեղ ուժերով: Նպատակը մեկն էր` Հայաստան ներմուծել տեղեկատվության ազատության մշակույթը: Լիանա Դոյդոյանը նշեց, որ ի սկզբանե որոշվեց ապահովել օրենսդրական դաշտը: Պատգամավորների հետ համագործակցելով` 2003 թվականին ուժի մեջ մտավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:
«Այնուհետև մեր նպատակն էր այնպես անել, որ տեղեկատվության ազատության իրավունքը Հայաստանում լիարժեք կիրառվի: Մենք 15 տարվա ընթացքում ունեցել ենք 60-ից ավելի դատական գործեր, դրանցից 75 տոկոսին դրական լուծում է տրվել, այսինքն` հայցը բավարարվել է: Հայցերը հիմնականում վերաբերել են պետական կառույցներից տեղեկատվություն ստանալուն»,-ասաց Լիանա Դոյդոյանը:
Անդրադառնալով վերջին փոփոխություններին` բանախոսը նշեց, որ ընդունված նոր կարգի համաձայն այսուհետև էլեկտրոնային հարցումները հավասարվում են գրավոր հարցումներին:«Եթե նախկինում գերատեսչությունները կարող էին չպատասխանել էլեկտրոնային հարցումներին՝ ասելով, թե օրենքով սահմանված չէ, որ դրանք դիտարկեն որպես պաշտոնական հարցում, ապա 2016 թվականի հունվարի 1-ից պարտավոր են պատասխանել նույն կերպ, ինչպես գրավոր հարցումներին»,- հավելեց Լիանա Դոյդոյանը՝ ընդգծելով, որ էլեկտրոնային հարցումների համար պաշտոնական հասցեն համարվում է տվյալ գերատեսչության կայքում նշված հասցեն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գերատեսչություններում դեռևս բացակայում է իրենց պաշտոնական էլեկտրոնային հասցեները հետևողական ստուգելու մշակույթը:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47