«Դոկտոր Վեբ» հակավիրուսային լաբորատորիայի մասնագետներն արտադրության փուլում ներկառուցված վիրուսներ են հայտնաբերել սմարթֆոնների 45 մոդելներում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում պատմել էընկերության գլխավոր տնօրեն Բորիս Շարովը:
«Օգտատերերը տեղեկացրել են մեզ այն մասին, որ մեր հակավիրուսը վնասակար ծրագրային ապահովում է հայտնաբերել իրենց հեռախոսում: Վերլուծություն անցկացնելուց հետո մենք հասկացանք, որ այն (վնասակար ծրագրային ապահովումը) գտնվում է համակարգային մասում, որտեղ չի կարող ոչ մի վիրուս ներթափանցել դրսից, այլ կարող է միայն ներկառուցված լինել արտադրության փուլում»,- ասել է նա:
Շարովը նշել է, որ իրենք ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն են անցկացրել և արտադրության փուլում ներկառուցված վնասակար ծրագրային ապահովում հայտնաբերել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 45 մոդելներում:
«Դրանք Leagoo, Zopo Speed 7 Plus, UHANS A101, Doogee, Umi London, Tesla SP6.2, Haier T51, Cherry Mobile Flare և մի քանի այլ սմարթֆոնների մոդելներ են: Դրանք տարբեր արտադրողների հեռախոսներ են, որոնք շատ հայտնի չեն մեզանում, սակայն տարածված են աշխարհում»,- պատմել է Շարովը հարցազրույցի ժամանակ:
Ընկերության տվյալների համաձայն՝ դրա արդյունքում աշխարհում կարող է տուժել այս հեռախոսների մի քանի հարյուր հազարավոր օգտատեր:
Շարովը նաև նշել է, որ այս վնասակար ծրագրային ապահովումը տվյալներ է ուղարկել հեռախոսներից տարբեր սերվերների:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01