Հայաստան կատարած այցի շրջանակներում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը այսօր՝ մարտի 30-ին, այցելել է ֆրանսիական դպրոց, որտեղ հանդիպեց դպրոցական համայնքի անդամներին եւ աշակերտներին:
Պետքարտուղարը այնուհետեւ կատարեց դպրոցին իր նոր անունը պարգեւող «Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոց» վահանակի բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը:
Դպրոցի նոր անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր եւ հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ. - 1924), ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքի տուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով:
Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական դպրոցը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչեւ 12-րդ դասարան (ավագ դպրոց):
Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR/ ՀՖՀՀ) հետ միասին, Երեւանի ֆրանսիական դպրոցն առաջարկում է շարունակական ֆրանսիական կրթություն՝ սկսած մանկապարտեզից մինչեւ դոկտորանտուրա, այսպիսով նպաստելով ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի տարածմանը Հայաստանում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01