ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ:
ՀՔԾ հաղորդմամբ՝ Կարեն Մարտիրոսյանն ու Վիգեն Վարդանյանը, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սևակ Ալեքսանյանը նյութերի նախապատրաստման ընթացքում իրենց ուղղորդել է բացատրությունում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե իբրև ականատես են եղել 21.05.2017թ.-ին Թալին քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքներին: Բացի այդ, հայտնել են, որ հիշյալ ոստիկանը դեպքի վայրի զննության արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել գործողությանն ընթերակաների մասնակցության վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Կ. Մարտիրոսյանն ու Վ. Վարդանյանը նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ են հայտնել վերը նշված ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ավագ տեսուչ Սևակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Կ. Մարտիրոսյանի ու Վ. Վարդանյանի կողմից սուտ մատնություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Մյուս քրգործերի մասին մանրամասն՝ ՀՔԾ պաշտանական կայքում։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
12:25 06.08.25
13:34 05.08.25
11:17 06.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03