Մարտի 28-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է 15 հարց, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: Նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Հրավիրված են եղել ՀԱՊԿ խորհրդարանների պատգամավորներ, գիտնականներ, փորձագետներ: Օրակարգում ընդգրկված ՀԱՊԿ անդամ երկրներում ճգնաժամային իրավիճակներին հավաքական հումանիտար աջակցմանն արձագանքելու վերաբերյալ առաջարկների, «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված՝ քաղաքացիական հասարակության աջակցության մասին» մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ Կարեն Բեքարյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկությունները, որոնք ընդունվել են: Հարցը կքննարկվի փորձագիտա-խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստում: Ներկայացվել են նաև «Ազգային անվտանգության ապահովման մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ մոդելային օրենքների նախագծեր և փաստաթղթեր:
Մարտի 29-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:
Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀԱՊԿ ՀԱԽ 2017 թ. Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքների և Կազմակերպության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանն ուղղված գործունեության մասին», Պառլամենտարիզմի զարգացման վերաբերյալ միջազգային համաժողովի անցկացման մասին և ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը վերաբերող այլ հարցեր: Խոսրով Հարությունյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին որոշման նախագիծը: ՌԴ ԴԺ Պետդումայի պատգամավոր Ռաֆայիլ Զինուրովն ընդգծել է իր մտահոգությունը հակամարտության սրման վերաբերյալ: Կոնստանտին Զատուլինը կոչ է արել ընդունել որոշումը՝ նշելով, որ ամեն դեպքում պետք է զերծ մնալ հակամարտության սրացմանը նպաստող քայլերից: Քննարկումների արդյունքում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշումը :
Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման մասին, «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2017թ. նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների և Կազմակերպության ընթացիկ գործունեության մասին», 2016-2020թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ ընդունվել են որոշումներ:
Օրակարգից հանվել է ՀԱՊԿ ԽՎ ժամանակավոր կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Քննարկվել նաև օրակարգային այլ հարցեր:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02