ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կրկին Արցախում է: ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե հանդիպե՞լ է Բաբայանի հետ և Սամվել Բաբայանն ի՞նչ ծրագրեր ունի Արցախում, հատկապես, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, թե Սամվել Բաբայանը ռազմական գաղտնիքներ է բացահայտել և այլևս անելիք չունի:
«Ինչպես իր հարցազրույցում էր հայտնել, Բաբայանն իր հիմնական առաքելությունը տեսնում է Արցախում: Իսկ իր հետագա ծրագրերի վերաբերյալ լավ կլինի իրենից հարցնել»,-ի պատասխան ասաց Խանումյանը:
Բաբայանի նախորդ հանդիպումն արցախցիների հետ կազմակերպած ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից Tert.am-ը հետաքրքրվեց նաև, թե չի՞ կարծում, որ պետք է կրկին հանրահավաք կազմակերպել և աջակցել նրան, թե՞ այլևս ինքը հրաժարվում է Սամվել Բաբայանին աջակցել:
«Մեր ակցիան աջակցության նպատակ չուներ, այլ պահանջ՝ Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակել: Քանի որ Բաբայանը հայտնել է, որ ցանկություն չունի նախարար լինել, նման պահանջն ինքնաբերաբար դուրս է գալիս օրակարգից»,-ի պատասխան ասաց Խանումյանը:
Մեր հստակեցմանը, թե ասել է՝ Արցախում այլևս հրապարկային միջոցառում չի՞ կազմակերպվի Սամվել Բաբայանի հետ կապված, Խանումյանը պատասխանեց. «Ակցիայի նպատակը պարտադրելն էր կոնկրետ զինատեսակներ, սպառազինություն ձեռք բերելու, ինչպես նաև՝ նպատակ կար բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը»: Հայկ Խանումյանն ասաց, որ իրենց այդ նպատակները չեն իրականցել, սակայն իրենք «դրանք առաջ մղելու այլ մեխանիզմներ են փնտրում»:
«Այս պահին այդ ամենը քննարկումների փուլում է և ճիշտ չէի համարի դրանց մասին բարձրաձայնելը»,-ասաց Խանումյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր մեկնարկում են քառօրյա պատերազմի հետևանքով ժամանակավորապես դադարեցված՝ սահմանադրական փոփոխությունների հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի քննարկումները:
««Ազգային վերածնունդ» կուսակցությունը դեմ է Սահմանադրական փոփոխություններին ընդհանրապես: Չնայած դրան, մենք մասնակցել ենք և մասնակցում ենք այդ թեմայով քաղաքական խորհրդակցություններին, գործընթացներին՝ հետևելու և մեր ընտրողների շահերը պաշտպանելու նպատակով», -այդ առթիվ ասաց Խանումյանը՝ պատճառների մասին հստակեցնելով. «Մենք չենք համարում, որ ամեն նոր իշխանություն պետք է Սահմանադրություն փոխի, այն էլ հիմնարար ձևով»:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47