Կեմերովոյի Զավոդսկիյ շրջանային դատարանը կալանավորել է քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Բոգդանովան կալանքի տակ կմնա մինչև մայիսի 25-ը։
«Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրենը հայտնել է, որ կբողոքարկի կալանքի մասին դատարանի որոշումը։
Յուլյա Բոգդանովային մեղադրանք է առաջադրվել հակահրդեհային անվտանգության պահանջների խախտման համար, ինչը հանգեցրել է զոհերի։ ՌԴ Քննչական կոմիտեի համաձայն՝ Բոգդանովայի ենթակաները բազմիցս նրան ասել էին կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքությունների մասին, սակայն նա ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նշվում է, որ գլխավոր տնօրենը «զբաղվել է միայն նոր առևտրային հարթակներ վարձակալության տալով»։
Այսօր նա դատարանի դահլիճում հայտնել է, որ իրեն մեղավոր է համարում մարդկանց զոհվելու համար։ Նա պատմել է, որ այդ օրը փորձել է փրկել մարդկանց հրդեհից։
«Ես շատ եմ ցավում, որ հրշեջները չթողեցին ինձ մտնել շենք։ Ես արել եմ ամեն բան, որպեսզի առևտրի կենտրոնի այցելուներն անվտանգության մեջ լինեն, նրանց համար հարմարավետ լինի...»,- ասել է նա։
Ավելի վաղ Բոգդանովայի փաստաբանն ասել էր, որ նա իրեն մեղավոր չի համարում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02