Մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու նաև բնակիչների համար ավելի կանաչ և գրավիչ դարձնելու համար Երևանում մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին միացել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ` ընտանիքներով հանդերձ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այս տարի քաղաքապետարանի կոչին մասնավորապես արձագանքել էր «ԻԲԻՍ Երևան», «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրների, «Հերց» և «Արմենիա Հոլիդեյս» ընկերությունների ավելի քան 65 ներկայացուցիչ:
Օղակաձև զբոսայգու կանաչ գոտու վերականգնման աշխատանքներին ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Համաքաղաքային ծառատունկի աշխատանքներին ներգրավվել են նաև «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները:
«Երևանի քաղապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակներին միանում են նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, ինչն, իսկապես ողջունելի է: Այդպիսով՝ նրանք իրենց ներդրումն են ունենում Երևանի կանաչապատման, մաքրման և առավել ներկայանալի դարձնելու գործում»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած ու ամենամյա նախաձեռնությունը, նշել են, որ իրենք ևս պատրաստակամ են համայնք-մասնավոր համագործակցությամբ սոցիալական պատասխանատվություն դրսևորելու մայրաքաղաքի հանդեպ և հանդես գալու հասարակական նշանակության տարաբնույթ նախաձեռնություններով, հատկապես, որ տարին հոբելյանական է Երևանի համար:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01