Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետեւանքով մահացած 16-ամյա Հայկի հարեւաններից ոմանք ականատես են եղել, որ Հայկին մահացու հարվածներ է հասցրել նույն թաղամասի բնակիչ Ռոբերտ Սահակյանը: Վիճաբանությունը տեղի է ունեցել մահացած տղայի տնից ոչ հեռու:
NEWS.am-ի հետ զրույցում Հայկի հարեւանները պատմեցին, որ Ռոբերտը հարձակվել է Հայկի ավագ եղբոր վրա, իսկ Հայկն օգնության է հասել եղբորը, որի ընթացքում էլ ստացել է մահացու հարվածը: Դեռ պարզ չէ՝ ինչից է առաջացել վիճաբանությունը, հարեւանների խոսքով՝ Ռոբերտը ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ այդ պատճառով էլ վիճաբանություն է սկսել:
«Հայկը լույսի նման տղա էր, էս փողոցում բոլորս իրեն շատ էինք սիրում, արտաքինով էլ, բնավորությամբ էլ տարբերվում էր բոլորից, գեղեցիկ, հրաշք բալիկ էր: Դեպքի ականատեսները պատմում են, որ Հայկն օգնության է հասել եղբորը ու էդ ընթացքում էլ հարվածել է էդ սրիկան»,-պատմեցին հարեւանները:
16-ամյա Հայկին եւ նրա 28-ամյա եղբորը դանակահարությունից հետո առաջինն օգնության է հասել նրանց ազգականը, որի ձեռքերի մեջ էլ 16-ամյա տղան մահացել է, իսկ Հայկի ավագ եղբայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այս պահին ծանր է:
Հարեւանները պատմեցին, որ Անդրանիկ Ասրյանը բնակվում է Ռւսաստանի դաշնությունում, նա մի քանի օր առաջ էր եկել Հայաստան եւ այսօր պետք է վերադառնար. «Անդրանիկն էլ ամուսնացած է, երեխայի ու կնոջ հետ Ռուսաստանում են ապրում, իսկ այսօր պետք է Ռուսաստան գնար»:
16-ամյա Հայկը ունի 4 եղբայր եւ 3 քույր, իսկ եղբայրներից մեկը 7 տարի առաջ մահացել էր:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը: Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը:
Նախնական տեղեկություններով, եղբայրներին դանակահարել է Ռոբերտ Սահակյանը, որը նույնպես կտրած-ծակած վերքերով գտնվում է հիվանդանոցում:
Ռոբերտ Սահակյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
News.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47