Բրիտանական The Daily Mail պարբերականը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է պաղեստինաիսրայելական հարաբերությունների սրացման նոր փուլին՝ մարտի 30-ին տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ:
Հայտնի է, որ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան, որը նախատեսվում է շարունակել մինչև մայիսի կեսը:
Կողմերի միջև բախումները տեղի են ունեցել Գազայի հատվածի սահմանին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեա զինվորները ստիպված էին կրակել պաղեստինցիների ուղղությամբ՝ երկրի պետական սահմանը պաշտպանելու համար:

Պարբերականը մանրամասնում է, որ բախումների հետևանքով տուժել է ավելի քան 1.400 մարդ, որոնք պահանջում են Իսրայելի իշխանություններից թույլ տալ պաղեստինցի փախստականներին վերադառնալ իրենց պատկանող, սակայն այժմ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Նրանք նաև ցուցադրաբար այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարներ՝ հայտարարելով, որ նա չպետք է Երուսաղեմը ճանաչեր Իսրայելի օրինական մայրաքաղաք:

Իսրայելական բանակի տվյալներով՝ ակցիային մասնկացել է ավելի քան 30.000 մարդ: Ամբոխին ցրելու համար հրեական կողմը կիրառել է արցունքաբեր գազ տարածող անօդաչու թռչող սարքեր:

Հայտնի է, որ պաղեստինցիները Գազայի հատվածի սահմանին տեղադրել են բազմաթիվ վրաններ ու մտադիր են մինչ մայիսի կեսը շարունակել ակցիան:







17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02