8 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Գեւորգյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, քանի որ նա չհնազանդվող կալանավոր է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրգրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ հավելելով, որ նրա նկատմամբ ճնշումները սկսել են այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները:
«Ըստ Հրաչյա Գեւորգյանի, Դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ 2015 թ փետրվարին նրան բուժում իրականացնելու ընթացքում ներարկում են այնպիսի նյութ, որ նա հայտնվում է սարսափելի ծանր վիճակում: Կոմայից դուրս գալուց հետո կորցնում է խոսելու, քայլելու ունակությունը, կլման ունակությունը»,- ասել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ Հրաչյա Գեւորգյանի մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են. խոցից բացի, Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:
Կարապետյանցը նշել է, որ մի անգամ նույնիսկ սայլակով տեղաշարժվող մարդուն ձեռքերից եւ ոտքերից բռնել եւ շպրտել են եւ սպառնացել՝ նյութի հրապարակման համար: Հրաչյա Գեւորգյանի մայրը միայն մեկ ցանկություն ունի՝ որդուն համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն էլ ասել է, որ դատապարտյալը ի սկզբանե ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի միայն այն պատճառով, որ «ինչ-որ ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա առաջարկ է արել, որից նա հրաժարվել է»:
Նշվել է, որ Հրաչյա Գեւորգյանին առողջական խնդիրներով տեղափոխել են ՔԿՀ հիվանդանոց, որտեղ էլ, ըստ Հրաչյա Գեւորգյանի, իրեն թունավորել են, ներարկել նյութ, որի արդյունքում նա ծանր վիճակում է հայտնվել:
«Տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց, որտեղ կոմայի մեջ է մտնում, 15 օր կոմայի մեջ մնալուց հետո նա ուշքի է գալիս, որից հետո արդեն խոսելու, քայլելու, կուլ տալու ունակությունը կորցնում է: Համապատասխան բուժում տալու փոխարեն նորից տեղափոխում են Նուբարաշեն: Մարդը հնարավորություն չունի ինքնուրույն տեղաշարժվելու, սակայն նրան նույնիսկ պետքարանից օգտվելու համար չեն օգնում»,-ասել է փաստաբանն ու շարունակում, որ դրանից հետո կալանավորը 4 օր փսխում է, արյուն տեսնում, սակայն նրան ՔԿՀ հիվանդանոց չեն տեղափոխում այնքան, որ պատահաբար մի դատախազ տեսնում է արյունը գետնին, որից հետո Հրաչյային տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»:
Նշենք, որ Հրաչյա Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02