Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է, ցանկացած պահի, երբ մարդիկ ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, ապա պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով ու գաղափարներով գործընթացը շարունակելու: Տասնամյակների ընթացքում Հայոց բանակաշինությունը պետական կառույցի ձևավորման բացառիկ պատմություն է: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի դեպքերին նախարարն ասաց, թե Ապրիլյան դեպքերը որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու որևէ այլ ձև մինչ օրս որևէ բանակ դեռ ի հայտ չի բերել:
«Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրդ պաշտպանելու գաղափարի շուրջ:
Ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, կորստի, անդառնալի կորստի զգացում է, միևնույն ժամանակ հպարտության զգացում է այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն՝ անառիկ»,– ասաց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այդ պաշտպանությանը զուգահեռ բոլորի պարտքն է դրան համարժեք պայմաններ ու միջավայր ձևավորել, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի:
Նախարարը նշեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները որպես հասարակություն գիտակցել են, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր- կտոր, կամ հասարակության միայն մի մասի ուսին դրված, հասարակությունը հասկացել է, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության կենսակերպն է:
«Մեր պայքարը ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է Արցախում, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել միայն կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով, մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու: Ես չեմ կարծում, որ մի որևէ պաշտպանության նախարար, ձեր միջոցով նայի մեր հասարակության աչքերին և ասի, որ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է և որևէ խնդիր չունենք: Ով նման բան ասի, դա նշանակում է, որ կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում, կամ անելիք չունի: Մենք շատ հետևողական աշխատել ենք և աշխատելու ենք մեր մարտունակությունը բարձր պահելու վրա, այն մակարդակում պահելու, որով մենք դուրս ենք եկել Արցախյան պատերազմից և շարունակել զարգանալ»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Հարցին, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ-ն 800 հա տարածք է կորցրել, այդ տարածքը վերադարձնելու անհրաժեշտություն նախարարը տեսնո՞ւմ է, Վիգեն Սարգսյանն ասաց.«Մենք տեսնում ենք անհրաժեշտություն առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր, որպեսզի այն զինադադարը, որը երաշխավորում է ԼՂՀ-ի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որևէ ճեղք չտա, կամ փոխի իրականությունն այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացն անհնար լինի շարունակել կամ անիմաստ լինի շարունակել, մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ մեր պաշտպանությունն ամուր պահել ամեն օր և շատ հստակ տարբերակում ենք մեր ռազմավարական խնդիրներն ու նպատակները մարտավարականներից»:
Լրագրողների հարցին,թե Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Արմենակ Ուրֆանյանի մոր հետ նախարարը հանդիպե՞լ է, որովհետև նրա մայրը որդուն Ազգային հերոսի կոչում չտալու հետ կապված որոշակի դժգոհություն ունի, Վիգեն Սարգսյանն ասաց, որ հանդիպել է Համեստ Ուրֆանյանի հետ և նրան ամեն ինչ մանրամասն բացատրել:
«Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, մոր, ով սպա է ծնել, դաստիարակել, մոր, ով այդ սպայից և ցանկացած սպայից ոչ պակաս հասկանում է, թե հայրենիքի պաշտպանությունն ինչ է նշանակում: Ես հանդիպել եմ նրա հետ, մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, իր այդ դժգոհությունը նա հայտնել է նախկինում ևս, նախքան իմ՝ պաշտպանության նախարար նշանակվելը: Ես իրեն բացատրել եմ, որ այդ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի լուծելու խնդիրը չէ, յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է և համադրվում են բազմաթիվ հանգամանքներ»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ պետական պարգևներն ու կոչումները կարևոր միջոց են երախտագիտություն հայտնելու համար, սակայն այդքանով սահմանափակվել պետք չէ, դրա համար մեկնարկում է նոր ծրագիր՝ «Դուք մենակ չեք», որն առաջիկայում կներկայացվի:
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
10:02 07.08.25
11:19 07.08.25
12:44 07.08.25
12:35 07.08.25
12:14 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03