Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյունից տուժածների վիճակն արդեն կայուն է։ Այդ լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Բարեբախտաբար երեխաների վիճակը միջին ծանրության է։ Միայն մի երեխայի վիճակն էր ծանր։ Հիմա վիրահատությունը կավարտվի, երեխային կբերեին պալատ։ Այս պահին բոլորը ստաբիլ են»,- ասաց Բաբլոյանը եւ մանրամասներ ներկայացրեց ութամյա երեխայի առողջական վիճակից «Բավականին մեծ վնասվածք էր ստացել ազդրի վերին երրորդականում։ Մկանները վնասվել են, բայց բարեբախտաբար ոսկրին չի վնասել, ամբողջը վերականգնել են, շուտ վիրահատությունը կավարտվի»։
Նա հայտնեց, թե ինքն ու Նիկոլայ Դալլաքյանը որպես մանկաբույժներ իրենց պարտքն են համարել այցելել հիվանդանոց։ «Եկանք տեսանք, որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Բաբլոյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Մինասյանն էլ նշեց, որ երեխայի վիրահատությունն արդեն ավարտվում է, վերքը կարվել է։ «Մեր կարծիքով, ամեն ինչ կավարտվի, բոլորի մոտ շատ լավ»,- նշեց նա։ Ըստ Արա Մինասյանի, բոլոր տուժածները բեկորային վնասվածքներ էին ստացել։
Նշենք, որ ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
10:02 07.08.25
11:19 07.08.25
12:44 07.08.25
12:35 07.08.25
12:14 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03