Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Արարատ Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 35 MZ 022 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի բնակիչ 55-ամյա Նորիկ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 35 NL 492 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ն. Առուստամյանը, նրա ուղևորներ, Կապանի բնակիչներ 65-ամյա Գրիշա Սմբատյանը, 57-ամյա Լաուրա Մարտիրոսյանը, 50-ամյա Նարինե Մովսիսյանը, 35-ամյա Նարինե Նավասարդյանը, BMW-ի վարորդ Ա. Վարդանյանն ու նրա ուղևոր Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Նվեր Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Նյութը՝ shamshyan.com-ի
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01