NEWS.am.- Երեւանում ապրիլի 21-ի երեկոյան, «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթից» հետո ակտիվիստ Շահեն Հարությունյանը հրավիրվել է Երեւան քաղաքի վարչություն՝ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
«Չորս հոգով էինք, Երեւան պանդոկից դուրս էինք գալիս, մեզ մոտեցան քաղաքացիական հագուստով անձինք, ասացին՝ Աշոտ Կարապետյանը ուզում է 15-20 րոպեով ինձ հետ զրուցել: Գնացի մոտ երկու ժամ սպասելուց հետո եկավ զրուցեցինք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Աշոտ Կարապետյանին դուր չի եկել այն փաստը, որ բողոքի երթին քննադատական ելույթներ է ունեցել:
«Ոստիկանապետը զգուշացնում էր ինձ՝ իմ «վզին փաթաթվող» խնդիրների մասին ու նշում, որ սա վերջին զգուշացումն է։ Ես ասեցի, որ պայքարում եմ ու չեմ վախենում խնդիրներից։ Ասեց չես էլ կարող խուսափել՝ «տարիներով կեթաս»: Ես իմ գաղափարների մեջ վստահ եմ, իմ գաղափարների արդարացիությանը ու ճշմարտացիությանը հավատում եմ ու հանուն դրա պատրաստ եմ, իր ասած՝ «տարիներով եթամ»: Ինձ չի կաշկանդում նույնիսկ 4 տարվա պայմանական ազատազրկումը»,-պատմեց Շահեն Հարությունյանը:
Աշոտ Կարապետյանը հորդորել է Շահեն Հարությունյանին պայքարի ավելի խելամիտ միջոց ընտրել՝ չհրաժարվելով իր գաղափարներից եւ սկզբունքներից:
Ըստ Երեւանի ոստիկանապետի՝ խելամիտը ճիշտն է, ճիշտը՝ խելամիտը, ոչ այն ձեւը, որով Շահեն Հարությունյանն է պայքարում:
NEWS.am-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Աշոտ Կարապետյանից, որը սակայն, խորհրդակցության էր. «Ավելի կարեւոր թեմաներ ենք քննարկում»:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47