ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ ներկայացվող նախագծում նախատեսվել է Հայաստանի տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող տոները նախատեսել:
Նա ասաց, որ առաջարկվում է նախածննդյան տոները որպես ոչ աշխատանքային օրեր հանել, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական նպատակահարմարությամբ:
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանում անձն աշխատում է տարեկան 222 օր, որոնք, ուսումնասիրելով միջազգային պրակտիկան, նվազագույն աշխատանքային օրերն են:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը արձագանքեց. «Ինձ համար զարմանալի է կառավարության կողմից ներկայացվող իրավական ակտերի նախագծերի հիմնավորումները:
Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, բայց այդ հիմնավորումները սկսել են նմանվել ազատ թեմայով շարադրությունների: Ի՞նչ է նշանակում՝ նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալ տնտեսական, ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ նորմալ կենսագործունեության ապահովում եք ակնկալում: Ի՞նչ կապ ունի արձակուրդի երեք օրերը հանելը պետության կենսագործունեության հետ»:
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այդ միտքը, որը նախատեսված է հիմնավորման մեջ, նշանակում է, հունվարը, որը կարճ ամիս է, 10-12 աշխատանքային օր է, փորձեն ծրագրված աշխատանքները իրականացնել՝ պահպանելով տոները:
Նա համաձայնեց նաև, որ նախագծի հիմնավորումը լրամշակման կարիք ունի:
Գևորգ Պետրոսյանը շարունակեց, որ պետության ֆինանսական համակարգի ներդաշնակության ապահովման խնդիր չկա: «Ես չգիտեմ՝ ում մտքով է անցել հանգուցյալներին անհանգստացնել: Կանանց տոնը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, ոչ կանանց զոհաբերում ենք, ոչ մատուցում ենք աստվածներին: Խնդրում եմ, ձեր հիմնավորումները չլինեն ազատ թեմայով շարադրություն, անհարկի չանհանգստացնենք մեր հանգուցյալներին»,- ասաց պատգամավորը:
Նախարարի տեղակալը ընդունեց լրամշակված տարբերակներ ներկայացնելու առաջարկները: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ կոչ արեց. «Որոշ նախագծերի քննարկման ժամանակ ուշադրություն դարձնենք դրանց խորքային պատճառներին: Ես պաշտպանում եմ նախագծի կարգավորումները: Հանգուցյալներին անհանգստացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որքան էլ որ չեմ կարծում, որ նման նպատակ իր առաջ դրել է ՀՀ կառավարությունը, որքան էլ որ կիսում եմ մտահոգությունը, որ երբեմն ազատ թեմայով շարադրություն են հիշեցնում առանձին նախագծեր, ես նախագծի գաղափարին կողմնակից եմ»:
Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նկատեց, որ գործընկերների դիտողությունը վերաբերում է նրան, որ հիմնավորումը, որը դրված է օրենքի նախագծի հիմքում, բավարար չէ, գուցե օրենքի ընդունման անհրաժեշտությունը անվիճելի է, բայց «դրանք պետք է տեսնենք, ոչ թե համարենք, որ դրա տակ խորը փիլիսոփայություն կա»:
«Օրենքի զեկուցողի հիմնավորումներից մեկը, թե 222 օրը նվազագույն աշխատանքային օրեր են այլ երկրների համեմատությամբ, դա ևս փաստարկ չէ, որովհետև պետք է համադրենք նաև աշխատաժամերի հետ: Այս դեպքում գուցե առավելագո՞ւյնն ենք»,- հավելեց Կոստանյանը:
Հանձնաժողովի առաջարկությամբ կառավարության ներկայացուցիչը համաձայնեց հետաձգել այն:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02