Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել: Այս մասին նշեց Մելիքյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Մենք ունեցել ենք բավական երկար խոսակցություն, մի քանի կցկտուր խոսքերը մեծ մասով սխալ են, երևի միակ հատվածը, որ մոտ էր իրականությանը` հայաստանցի-ղարաբաղցի հատվածն էր: Խոսքը վերաբերում է մեր հեռախոսազրույցին: Ես հատուկ վերցրել եմ մեր հեռախոսազրույցի տևողությունը, այն տևել է 58 րոպե: Ես մանրամասն փորձել եմ բացատրել իր իրավունքների պաշտպանության եղանակները: Խրախուսել եմ մեզ դիմում ներկայացնել, փաստերը շարադրել, որ կարողանայինք անել այն, ինչ արդեն արել ենք»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ներքին կարգով հարցը բարձրացնելուն, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ձեռքի տակ որևէ փաստ չունենալու դեպքում ինքն առավելագույնը դա կարող էր անել:
«Զանգել ջղայնանալ» բառերը գուցե ասել եմ, հավանաբար «բարկանալ» բառն եմ օգտագործել: Եթե որպես ՄԻՊ իմանամ որևէ խախտում է եղել, ես նրանց հետ կունենամ խոսակցություն, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: ՄԻՊ-ը մեծ ծավալով շփումներ է ունենում բոլորի հետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, այդ թվում` ոստիկանության հետ: Որոշակի գործողություններին բացասական վերաբերմունք արտահայտելու մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ «ղարաբաղցի-հայաստանցի» խոսակցությունները սրված են: «Չեմ կարծում, որ ֆոնը սրված է: Իհարկե, դա վատ բան է, այն աստիճան վատ բան է, որ ես դրանից շատ ավելի եմ վիրավորվում, քան իմ հասցեին հնչած խոսքերից: Մենք պետք է հնարավորինս շատ շփումներ ապահովենք, շատ աշխատենք այդ կարծրատիպերի վերացման հարցում: Գրեթե երկու տարի աշխատելով Արցախում, կարող եմ ասել, որ հազարավոր մարդիկ են գալիս ՀՀ մարզերից, Երևանից, սփյուռքից, ես տեսնում եմ երկուստեք բարյացակամ վերաբերմունք: Նմանատիպ կարծրատիպերը, նախապաշարմունքները վերացնելու լավագույն ձևը շփումներն են, այդ հարցում էլ մենք փորձում ենք կամրջի դերում լինել»,-հայտարարեց ԼՂՀ օմբուդսմենը:
Լրագրողի այն հարցին`արդյոք պետք է խիստ նկատողություն հայտարարե՞լ, թե գործից հեռացնել Արցախի ոստիկաններին, եթե պարզվի նրանց մեղքը` Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծառայողական քննությունը ցույց կտա`արդյոք Արցախի ոստիկանները ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել, թե ոչ, և հավելեց. «Եթե այն, ինչ ներկայացնում է Ասյա Խաչատրյանը, ամբողջությամբ հաստատվի, ձեր ներկայացրածից առավել խիստ տարբերակը պետք է կիրառվել»: Արցախի ՄԻՊ-ի խոսքով` անկախ արդյունքներից, իրենց հաջորդ քայլերից է լինելու ոստիկանների հետ աշխատանքն ու ընդհանրական առաջարկների ներկայացումը:
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03