Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ աշխատանքն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր ինտենսիվ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար շարունակվում է: Ցանկանում եմ, որ մեր բոլոր հանդիպումներն անցկացվեն հօգուտ մեր ողջ տարածաշրջանի», - ասել է Էրդողանը համագործակցության խորհրդի նիստում, որն անցկացվում է Անկարայում՝ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների նախագահության ներքո:
Նա հայտնել է, որ գագաթնաժողովից առաջ առանձին հանդիպում է անցկացրել Պուտինի հետ:
ՌԴ նախագահն, իր հերթին, նշել է, որ Թուրքիա կատարած այցի շրջանակներում Էրդողանի հետ բանակցությունները բովանդակալից են եղել:
Վերջինս հայտարարել է, որ С-400 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրությունը և արտադրման տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային առևտրային հարցեր են և ոչ թե քաղաքականության:
Պուտինը տեղեկացրել է, որ թուրք պաշտոնակցի հետ պայմանավորվել է արագացնել С-400 համալիրները թուրքական կողմին փոխանցելու գործընթացը:
Նախատեսվում է առաջին մատակարարումն իրականացնել 2019 թվականին: Պայմանագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականը:
Էրդողանը շեշտել է, որ չի հրաժարվի Ռուսաստանից С-400 համալիրները ձեռք բերելու մտքից, նույնիսկ ԱՄՆ-ի կողմից հավանական պատժամիջոցների սպառնալիքի ներքո:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նաև Սիրիայի հարցով՝ ահաբեկչությանը վերջ դնելու համար:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02