Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Հոու Յիֆան
05.04.18 | 19:32
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 4-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա մրցաշարի միակ կին մասնակից Հոու Յիֆանի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին։
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը անցկացվել են Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մրցաշարային դրությունը 3 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Վիտյուգով՝ 2.5-ական միավոր, Կարուանա, Կարլսեն, Արոնյան՝ 2-ական, Անանդ, Նայդիչ, Բլյուբաում՝ 1-ական, Յիֆան, Մեյեր՝ 0.5-ական: