Tert.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին և պատասխանել հարցին, թե գոհ է արդյոք ընթացքից և արդյունքներից:
«Արդյունքները կերևան աշնանը: Հիմա մենք մեր ճանապարհային քարտեզը ավելի ճիշտ ենք պլանավորել, արդյունքները՝ նաև օրենսդրական, սեպտեմբերին կունենանք և Ազգային ժողով կուղարկենք։ Մինչև սեպտեմբեր, իմ կարծիքով, արդյունքները կտեսնենք: Ես համոզված եմ, որ լինելու է արդյունավետ»,- ասաց նա:
Հարցին, թե շատ հաճախ կարծիք է հնչում, թե իրենք իրենց դեմ չեն պայքարի, կոռուպցիոն ռիսկերը հենց իշխանության մեջ են տեսնում և բազմիցս է հայտարարվել մենաշնորհների դեմ պայքար, արդյոք սա հերթական պայքարի խոսքերը չե՞ն, վարչապետը պատասխանեց. «Ձեր հերթական հարցերի ցանկն է, որ միշտ կրկնում եք, ձեր հարցերն էլ չեն փոխվում»:
Դիտարկմանը՝ թե իրավիճակը չի փոխվում, Հովիկ Աբրահամյանը կոչ արեց լինել լավատես: «Կփոխվի, դուք չեք ուզում տեսնել, ես ձեզ հորդորում եմ մի քիչ սպասել, մենք անպայման կունենանք արդյունք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե մենաշնորհների դեմ պայքարի հարցում կոնկրետ ինչ կնշի վարչապետը, պատասխանեց. «Այ դուք, որ անընդհատ խոսում եք՝ «հավասար դաշտ, հավասար պայմաններ», հիմա այս պահին, այո՛, ով ինչ ապրանք ցանկանում է պետք է ներկրի և ներկրում է, մենք հետևում ենք պրոցեսներին, ունենք թեժ գիծ, որտեղ զանգում են մարդիկ և չկա մի զանգ, որ մնա անհետևանք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե խոսքը պայմանների մասին է, որոնք այնպիսին են, որ բոլորը չէ որ կարող են ներկրել, վարչապետն ասաց. «Բայց դուք ինչո՞ւ եք այդքան պեսիմիստ, ամեն ինչ նորմալ կլինի, ճիշտ է դանդաղ, բայց արդյունք ունենալու ենք»: Դիտարկմանը, թե փորձն է այդպես ստիպում պարոն Աբրահամյանը նորից կոչ արեց մի քիչ սպասել:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47