ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցմանը, կազմակերպված մրցույթի արդյունքներին, ըստ որի՝ էլեկտրաէներգիայի նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է հոլանդական Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և իսպանական ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից:
«Այս ծրագիրը կոտրեց բոլոր տեսակի կարծրատիպերը, որ կային արևային տեխնոլոգիաների մասին, թե դրանք թանկ են, դեռ ժամանակ է պետք դրանք ներդնելու համար»,- ասաց նա և նշեց, որ առաջարկվող սակագինն է 20.11 դրամ, իսկ Հայաստանում գործող փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:
Հայկ Հարությունյանն ասաց, որ փաստորեն ունենք շատ էժան սակագին, ինչը մեր միջին կշռութային սակագնից ավելի մատչելի է: «Այն կարող է արդեն դրական ազդել վերջնական սպառողական սակագնի վրա, եթե իր կշիռը մեր արտադրության համակարգում մեծանա»,- նշեց փոխնախարարը։
Բացի այդ, նա հայտնեց, որ ընկերության կողմից մի շարք նորարարական լուծումներ են առաջարկվել, որոնք էականորեն բարձրացնում են կայանի արդյունավետությունը։
«Առաջարկվող տեխնիկական լուծումը մեկ առանցքով արևին հետևող համակարգն է, որը թույլ է տալիս արտադրությունը այդ նույն դրվածքային հզորությամբ մոտ 20 տոկոսով ավելացնել»,-ասաց նա և նշեց, որ տեղադրվելու են մոտ 170 հազարից ավելի արևային վահանակներ և արևին հետևող 3 հազարից ավելի համակարգեր:
«Այս մրցույթն իր էությամբ ունիկալ էր, քանի որ սա բացարձակապես մասնավոր ներդրմամբ կատարվող ծրագիր էր, և պետությունը մրցույթն անցկացրել էր, որպեսզի հասկանար այն սակագինը, որը մեր պայմանների համար նվազագույնն է: Այս սակագինը, եթե համեմատենք վերջին տարիներին տեղի ունեցած միջազգային այլ մրցույթների հետ, կտեսնենք, որ իրականում ռեկորդային է, քանի որ նման փոքր հզորությամբ մրցույթ քիչ է արվում: Այս սակագինն այնպիսի սակագին է, որ մեր սպասումներից ցածր էր, ինչ շատ ոգևորիչ էր, որը ցույց տալիս, որր ներդրողի մոտ բավականին մեծ վստահություն կա մեր երկրի նկատմամբ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա նա նշեց, որ պետությունը երաշխավորում է այն առումով, որ առաջարկվող սակագնով հայկական էլեկտրական ցանցերը 20 տարի պարտավորված են գնել արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան: Նա կարևորեց, որ ծրագիրն իրականացվում է մասնավոր ներդրումներով։
«Միաժամանակ ներդրողի կողմից համայնքին տրամադրվելու է շուրջ 80 մլն դրամ, որպեսզի համայնքը ներդրումային ծրագրեր իրականացնի իրենց կարիքների համար։ Բացի սրանից, համայնքի համար հավելյալ գույքահարկի և հողի հարկի միջոցով տարեկան մոտ 6 մլն դրամ մուտք է լինելու»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ ծրագրի ժամանակացույցը բավականին հստակ է, և ներդրողը ժամանակ կունենա մինչև 2019 թվականի ավարտը, որ կառուցի այս կայանը:
tert.am
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03