Ես շարունակում եմ համոզված լինել, որ այսօր Ադրբեջանը պատերազմ սկսելու շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան 2016-ին, գոնե 2016 թ. ձախողումներն ինչ-որ կերպ շտկելու համար: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում:
«Մինչ Ապրիլյան պատերազմը Ադրբեջանն ուներ մշակած թեզեր, փաստարկներ, որոնք օգտագործում էին բանակցությունների սեղանի շուրջ` որպես կայացած իրողություններ: Օրինակ, երբ խոսում էին փոխզիջումային տրամաբանության մասին ԼՂ հարցի կարգավորման տեսանկյունից, Ադրբեջանն ասում էր, որ իրենց կողմից փոխզիջումային պետք է ընկալվի պատերազմի չվերսկսումը, որովհետև ամեն պահ կարող են զենքի ուժով հարցը լուծել հօգուտ իրենց: Այդ փաստարկը հանվեց: Բացի դրանից, այլ կարևոր գործոններ կան, սկսած նրանից, որ մադրիդյան սկզբունքների հիմնական թեզերը սկսեցին խախտել և իրենց գործողություններում որևէ վստահություն չեն կարող նշել»,-մեկնաբանել է քաղաքագետը:
Նա նշել է, որ Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: «Օրինակ` ասում էին, որ 94 թ. պարտվել ենք ճակատամարտում, բայց գլոբալ պատերազմը հաղթել ենք, որովհետև Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է ՀՀ-ի ամբողջ բյուջեին և այլն, մի շարք թեզեր, որոնք տարիներ շարունակ իրենք ամրապնդում էին ազգային հանրության ընկալումներում, և միջնորդ երկրների մոտեցումներում»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ձևակերպմամբ` պատերազմը միայն ռազմական պարտություն չէր, որի մասին այս օրերին շատ է խոսվում Ադրբեջանում: Իրականում դիվանագիտական դաշտում Ադրբեջանի կորուստները նույնչափ շատ են: Հիմա իրենք իսկապես տարբերակ չունեն այդ իրավիճակից դուրս գալու: Քաղաքագետը կարծում է, որ լավագույն լուծումը նոր պատերազմն է, այսինքն` փորձել նորից ապացուցել այն, ինչ ասում էին մինչ 2016 թ. ապրիլը, բայց սա այն դեպքն է, երբ իրենց ցանկությունները և հնարավորությունները չեն համընկնում:
Անդրադառնալով հարցին, թե այս պահի հարաբերական անդորրն արդյոք վկայո՞ւմ է ռազմական հավասարակշռության մասին, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է. «Կարծում եմ, որ հավասարակշռության մասին չի վկայում իրավիճակը, այլ բացահայտ հայկական կողմի գերակայության մասին մենք պետք է խոսենք: Նախ, դա հերթական անգամ ապացուցվեց 2016-ի ապրիլին, իսկ դրանից հետո այն վերափոխումները, որ եղան մեր զինված ուժերում, ոչ միայն մեր նոր զինատեսակների ձեռքբերումները, այլ նաև առաջնագծի կահավորումը, տրամաբանությունը, մոտեցումները բանակին և այլն, ըստ էության, ոչ թե ռազմական հավասարակշռության մասին են վկայում, այլ հարցը հստակ գերակայությանն է վերաբերում»:
Քաղաքագետը հիշեցրել է նախագահ Սարգսյանի անցած տարի հնչեցրած միտքը, երբ ասում էր, որ պետք է վերափոխել բանակը, թռիչքաձև զարգացումներ ապահովել: «Հիմքում հենց այդ նպատակն էր, որ ռազմական հավասարակշռության մասին այդ մրցակցությունը մոռանանք և մի քայլ առաջ գնանք: Իրականում մենք այդ գերակայությունն ունենք»:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01