ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան։
«Մենք հորդորում ենք այգետերերին, բանջարանոցների տերերին, ընդհանուր հողօգտագործողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեղմացնելու ցրտահարության հետևանքները, որպեսզի վնասներ չունենան», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նույնը չի կարելի ասել պտղատու այգիների վերաբերյալ։ Ըստ Հարությունյանի, օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ ցուրտը լինելու է հողի մակերևույթին մոտ և հողից 1 մետր բարձրության վրա օդի ջերմաստիճանը դրական է լինելու, հետևաբար ծառերին այն վնաս չի հասցնի։
«Այդուհանդերձ, մենք խնդրելու ենք բոլորին ձեռնարկել միջոցներ, ծխակույտեր պատրաստել, որ հնարավորության դեպքում, նույնիսկ եթե ջերմաստիճանի անկում արձանագրվի, պատրաստ լինեն, որ չցրտահարվեն ծառերը», - հավելեց պաշտոնյան։
Ինչ վերաբերում է վերջին օրերին Արմավիրի ու Արարատի մարզերում ուժգին քամու և այմպրոպի հետևանքներին, Հարությունյանն ասաց, որ ծիրանի բերքի վրա դրանք ազդեցություն չեն ունեցել։
«Այս տարի, անկեղծ ասած, ծիրանենին աննախադեպ է ծաղկել, պտուղկազմավորումն ու փոշոտումը նորմալ է գնում և եթե տարին նորմալ, բարեհաջող գնա, մենք կունենանք ծիրանենու և ընդհանրապես պտղատուների լավ բերք», - նշեց նա։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01