Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի՝ Հայաստանի կողմից վավերացումը թույլ կտա գործի դնել համաձայնագրի անցումային դրույթները, ըստ որոնց՝ համաձայնագրում նախատեսված գործողությունների համար պարտադիր չէ եվրոպական կողմից ամբողջական վավերացում. Tert.am –ին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով, թե որոնք են լինելու այս ընթացակարգերի իրավական հետևանքները:
«Այն կարող է ուժի մեջ մտնել կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում՝ Հայաստանի կողմից վավերացման պարագայում: Սա է հարցի կարևորությունը, որ անմիջապես վավերացումից հետո այն կմտնի ուժի մեջ կամ մայիսի 1-ին կամ հունիսի 1-ին, և կդառնա արդեն Հայաստան-Եվրամիություն ոչ թե փաստաթուղթ, այլ գործողությունների ծրագիր»,-մանրամասնեց Արմեն Աշոտյանը:
Նրա հավելմամբ՝ սրան պետք է գումարենք նաև «Գործընկերության գերակայություններ» փաստաթուղթը:
«Այն Հայաստանն առաջինն է ստորագրել Արևելյան գործընկերության երկրներից։ Այս փաստաթղթերը համադրվող են, և պահանջելու են նաև նոր կառավարությունից, կյանքի կոչելու համար լրացուցիչ ջանքեր և գործողություններ», -հավելեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 24-ին փաստաթուղթը ստորագրվեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից, իսկ ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Ինչպես նշված է համաձայնագրի քաղաքական հատվածում, այն նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի մասնակցությունը ԵՄ քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։
Նշենք, որ ապրիլի 9-ին ԱԺ արտաքին ու Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովների կազմով քննարկվելու և առաջիկա քառօրյայի օրակարգ է ուղարկվելու Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը՝ քննարկումից հետո վավերացնելու համար:
Նշենք, որ ԵՄ-ից այս պահի դրությամբ 2 երկիր է վավերացրել համաձայնագիրը:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ այս գործընթացը դեռ ամբողջական թափով չի գնում կապված այդ երկրների ներքին քաղաքական օրակարգերի հետ, և վստահություն հայտնեց, որ ստորագրումից ի վեր գործադրված ջանքերը կարող են արագացնել այդ գործընթացը:
«Համենայնդեպս, իմ բոլոր աշխատանքային արտասահմանյան այցերի ընթացքում, ինչպես նաև Հայաստանում եվրոպական գործընկերներին հյուրընկալելիս այդ թեման դնում ենք մեր թոփ գերակայությունների մեջ» ,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Եվրախորհրդարանի գործընկերների հետ մոտակա նիստը պետք է տեղի ունենա սեպտեմբերին՝ Ստրասբուրգում:
tert.am
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03