Շվեյցարահայ գործարար, «Արատուրս» ընկերության նախագահ Արա Խուրշուդյանի հետ Tert.am–ը զրուցել է հայ–շվեյցարական գործարար հարաբերությունների, զբոսաշրջության զարգացման հնարավորությունների, ինչպես նաև հունվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Դավոս կատարած այցի ու դրա արդյունքների մասին։
- Պարոն Խուրշուդյան, Կարեն Կարապետյանն իր վարչապետության առաջին իսկ օրվանից նշում էր, որ իր կառավարության գործունեության գլխավոր ուղղություններից է լինելու բիզնեսի համար մաքսիմալ լավ պայմաններ ստեղծելը: Որպես մարդ, ով երկար տարիներ բիզնեսով է զբաղվել Շվեյցարիայում և Հայաստանում, ինչպե՞ս կգնահատեք վարչապետի քայլերն այս ուղղությամբ:
- Վարչապետի կոչն արդեն ոգեշնչող էր։ Շատ ուրախ եմ, որ երկար տարիների լռությունից հետո այսօր կառավարությունը հասկանում է տուրիզմի դերը որպես «արտահանվող» կարևորագույն ներդրում Հայաստանում։ Հայաստանի զբոսաշրջության բնագավառում կա մի քանի պետական միություն և հիմնադրամ։ Կարծում եմ՝ դրանց համախմբումը մի անվան տակ համարում եմ առաջնային քայլ, ինչպես այսօր Շվեյցարիայում ամենը համախմբված է myswitzerland.com-ի ներքո։
- Դավոսի միջազգային համաժողով մեկնելուց առաջ Ցյուրիխում Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը կոչ արեց՝ «եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում:
Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է»: Ինչպե՞ս ընկալվեց այդ կոչը շվեյցարացի և շվեյցարահայ գործարարների շրջանակներում:
- Կոչը արդարացի էր, և վարչապետը կարողացավ գրավել ներկաների ուշադրությունը։ Իմ կողքին գտնվող շվեյցարացի գործարարը նույնիսկ իմ տվյալները վերցրեց՝ Հայաստանում գտնվելու ժամանակ իր հյուրընկալումը և տեղափոխումը կազմակերպելու նպատակով։ Գիտեք նաև, որ ունենք շվեյցարացի գործարար-գինեգործ Ջեյքբ Շուլերի օրինակը՝ Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկի ներկայացուցչի, ով գործունեություն է ծավալում Վայոց ձորի մարզում և պատրաստվում է լրացուցիչ ներդրումներ կատարել այն ընդլայնելու նպատակով: Հայաստան գալու տեսանկյունից սա ևս շատ կարևոր և դրական օրինակ է շվեյցարացիների համար:
- Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարի աճել է շուրջ 3.5 անգամ: Ինչո՞վ եք պայմանավորում այս աշխուժացումը:
- Այս հարցին կարող եմ պատասխանել միայն զբոսաշրջության անկյունից. այստեղ զարգացումը, ցավոք, բավականին դանդաղ է ընթանում։ Տաս տարվա ընթացքում Շվեյցարիայից մեր միջոցով ժամանող Հայաստան բացահայտողների թիվը զարգանում է շատ համեստորեն։ Իսկ ինչ վերաբերվում է Ձեր նշված թվին, ապա իսկապես այն բավականին տպավորիչ է և գիտեմ, որ դրա մասին խոսվում էր վարչապետի՝ Դավոս կատարած այցի, ինչպես նաև փետրվարին Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի Երևան կատարած այցի շրջանակներում: Կարծում եմ, այդ շփումների աշխուժացումը կարող է խթան հանդիսանալ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար:
- Դուք նաև Շվեյցարիա- Հայաստան տուրիզմի զարգացման մասնագետ եք: Ի՞նչ քայլեր եք տեսնում երկկողմ կապերի ու շփումների զարգացման համար այս տեսանկյունից: Շատ է խոսվում ուղիղ չվերթի բացման մասին, դրա կարևորության մասին են ընդգծել ինչպես ՀՀ վարչապետը, այնպես էլ շվեյցարական կողմը, մասնավորապես՝ Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում:
- Ուղիղ չվերթը բնականաբար կարող է իր դերը կատարել, դրա մասին երկու երկրների վարչապետները ևս խոսել են և հուսով եմ այդ հարցը կստանա իր լուծումը: Ունենք հայաստանասեր շատ ընկերներ, որոնք հարմար թռիչքի դեպքում Հայաստան կգան նույնիսկ շաբաթավերջ անցկացնելու համար։ Իհարկե, ուղիղ չվերթը միակ պայմանը չէ: Այստեղ կա նաև Հայաստանի՝ շվեյցարացու մոտ անճանաչելի լինելը։ Մեր երկիրը, որպես տուրիստական ուղղություն հետաքրքիր է բավականին փոքր հետաքրքրասեր խմբի համար։ Նրանք են՝ տարիքով վաթսունն անց, նոր մշակույթ բացահայտող, ճարտարապետության և պատմության սիրահարներ։ Ամեն դեպքում կամաց-կամաց Հայաստանը ճանաչում են ու սիրում: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստան եկողները մի «ռիսկի» առաջ են կանգնում. կրկին ու կրկին վերադառնալու ու նորովի բացահայտելու մեր գեղեցիկ երկիրը։
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03