Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Մուրադիյե շրջանի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին վերացման եզրին է գտնվում, այս մասին գրում է mezopotamyaajansi.org-ը:
Շուրջ 400 տարվա պատմություն ունեցող եկեղեցին ակտիվ գործել է մինչև Հայոց ցեղասպանության տարիները: Այժմ գանձագողերի թիրախ դարձած եկեղեցին զգալի ավերածությունների է ենթարկվել՝ եկեղեցու պատերը քանդվել են, իսկ ներսում ոսկի փնտրող գանձագողերի կողմից խորը փոսեր են բացված:
Աղբյուրը նշում է, որ եկեղեցու մոտակայքում գտնվող հայկական գերեզմանատունը նույնպես պարբերաբար ենթարկվում է գանձագողերի հարձակումներին:
Տեղի բնակիչները պնդել են, որ մինչև 1970 թվական եկեղեցին կանգուն էր և սկսել է ավերվել միայն դրանից հետո:
«Ես ինքս եմ տեսել քահանաների մենախցերը, որոնք դեռ ավերված չէին: Մի քանի հոգով այս կառույցը պեղել են` հայերից մնացած ոսկիներ գտնելու հույսով:
Նման դեպքերն իսկապես շատ ցավալի են, գանձագողերը շատ վատ վիճակի են հասցրել եկեղեցին»,- ասել է տեղի բնակիչներից Էբուբեքիր Չիֆթչին՝ հավելելով, որ իրենք ակնկալում են պետությունից եկեղեցու լիիրավ վերակառուցում:
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
15:04 13.08.26
17:56 13.08.26
16:13 13.08.26
16:34 13.08.26
13:52 13.08.26
13:38 13.08.26
11:14 13.08.26
18:53 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02