Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործող կառավարության վերջին նիստն է:
Ինչպես կառավարության նախորդ նիստերը, այսօրվա նիստը ևս սկսվեց վարչապետի հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը:
Կարեն Կարապետյանը հիշեցրեց երեք օր առաջ Երևանի կենտրոնում՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով տուժեց 8 մարդ։ Ըստ նրա՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմինները ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։
Սակայն, ինչպես ասաց վարչապետը, նշված դեպքը, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ, պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում։
Այդ իսկ պատճառով վարչապետը հանձնարարեց Արտակարգ իրավիճակների նախարարին երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։
«Խախտումների արձանագրման դեպքերում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին»,- հավելեց վարչապետը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանն առաջարկեց գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ՝ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ, բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։
Վարչապետը Արտակարգ իրավիճակների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին նաև հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։
«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինստրատիվ խնդիրներ և լիազորությունների ոչ ճիշտ ընկալում և կիրառում»,- դիմելով Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03