Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հրաժարվել է Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Ցխինվալի շրջանով (Հարավային Օսիա)` կապված վրացական իշխանությունների ենթակայության տակ չգտնվող այդ տարածքի կարգավիճակի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ:
«Ինձ համար բացարձակապես անհասկանալի է այն հիստերիան, որը սկսվեց Հայաստանի տրանսպորտի նախարարի հայտարարությունից հետո: Մենք բանակցում ենք Հայաստանի հետ: Ձեզ հայտնի է, որ Դևդորակի լեռնանցքում փլուզումից հետո ճանապարհի վերականգնումը կպահանջի երկու շաբաթ:
Նա ընդգծել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ցամաքային հաղորդակցության բացակայությունը խնդիրներ է ստեղծում առաջին հերթին Վրաստանի ու Հայաստանի արտահանողների համար:
Մենք կարծում ենք, որ Վրաստանի տարանցիկ գործառույթների ամբողջական իրագործման համար անհրաժեշտ է, որ մենք լինենք հուսալի գործընկերներ: Հենց դրա համար էլ ես զրուցել եմ Հայաստանի վարչապետի հետ:
Եվ նրանք ասացին, որ իրենք կխոսեն Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի ժամանակավորապես, առանց ցավի վերականգնեն այդ ուղին այնպես, որ դա ոչ մի կերպ չշոշափի (Հարավային Օսիա) կարգավիճակը»:
Կվիրիկաշվիլին հիշեցրել է Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որը չեզոք կարգավիճակ է նախատեսում Հարավային Օսիայի համար ֆորս-մաժորային իրավիճակներում բեռնափոխադրումներ անելու համար:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02