Տասնչորս երկրների ներկայացուցիչներ, որոնք չորեքշաբթի մասնակցել են «Սկրիպալի գործով» Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, միացել են Ռուսաստանի պատրաստած համատեղ հայտարարությանն այն մասին, որ անհրաժեշտ է «համոզվել, որ այդ խնդիրը լուծում կստանա իրավական շրջանակում», հայտնում է kommersant.ru-ն:
Գործադիր մարմնի կազմի մեջ մտնում է 41 երկրի ներկայացուցիչ:
Հայտարարությանն աջակցել է գործադիր խորհրդի հանդիպման 14 մասնակից՝ ինքը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Վենեսուելան, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Նիկարագուան և Կուբան:
Գործադիր խորհրդի նիստը կայացել է չորեքշաբթի, Հաագայում, Ռուսաստանի նախաձեռնությամբ:
«Մենք անհրաժեշտ ենք համարում համոզվել, որ այդ խնդիրը կլուծվի իրավական շրջանակում՝ օգտագործելով Քիմիական զենքի արգելման հռչակագրի ամբողջ պոտենցիալը»,- ասված է Հաագայում ՌԴ դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հայտարարության տեքստում:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02