Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում:
«Մենք շատ զարմացած ենք այն բանից, որ մեր հետազոտությանը մասնակցած մարդկանց մոտ կեսը իմացել են պտղաբերության հետ կապված իրենց խնդիրների մասին, և չեն փորձել օգնություն ստանալ: Դրա պատճառը կարող է լինել ինչպես անպտղության սոցիալական «պիտակ» ստանալու վախը, այնպես էլ տարբեր սոցիալ-տնտեսական գործոնները»,- հայտարարել է Ջեսիկա Դատան հիգիենայի և արևադարձային բժշկության Լոնդոնյան դպրոցից:
Ինչպես ցույց են տվել 2010-2012 թվականներին կատարված հարցումները, որոնց մասնակցել են ավելի քան 15 հազար կին և տղամարդ, տղամարդկանց մոտ 10%-ը և կանանց 13%-ը տառապել են անպտղությունից, ընդ որում՝ կանանց մեծ մասը եղել է 35-44 տարեկան, իսկ տղամարդկանց մեծ մասը՝ 35-54 տարեկան:
Հետաքրքիր է նաև, որ անպտղությունը հանդիսացել է հարուստների խնդիր: Բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցողները ավելի հաճախ են խնդիրներ ունեցել երեխայի բեղմնավոման հարցում, քան բնակչության աղքատ շերտերից դուրս եկածները:

