Ապրիլի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Հայաստանում ԵՄ անդամ երկրների (շուրջ 10 երկիր), ԱՄՆ ու Շվեյցարիայի դեսպանությունների համար երկրաշարժերից և այլ արտակարգ իրավիճակներից պատրաստվածության համատեղ վարժանքներ կազմակերպելու հանդիպում-քննարկում:
Հանդիպման սկզբում դեսպանությունների ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, հոգեբանական ծառայություն և աղետների բժշկության կենտրոն՝ ծանոթանալու դրանց առաքելությանն ու հիմնական խնդիրներին:
Քննարկմանը ներկայացվեցին ԱԻ նախարարության ձևավորման ընթացքն ու կառուցվածքը, ապա անդրադարձ եղավ Հայաստանին սպառնացող աղետներին՝ մասնավորապես երկրաշարժերին, դրանց դիմակայելու ՀՀ կարողություններին և քաղաքացիների վարքականոններին:
Սեմինարի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարության և դեսպանատների ներկայացուցիչները քննարկեցին հնարավոր աղետներին արագ արձագանքելու համատեղ գործողությունները:
Միջոցառման շրջանակում ապրիլի 5-6-ը ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է նաև դաշտային ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:
Նպատակն է կատարելագործել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հմտությունները և ՀՀ օտարերկրյա գործընկերներին հնարավորություն տալ գործնականում տեսնելու հնարավոր աղետի դեպքում ՀՀ ԱԻՆ կարողություններն ու ձեռնարկվող միջոցառումները: Վարժանքի գործնական հատվածն անցկացվում է «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում: Դրանց ներկա էին նաև ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները:
Ըստ սցենարի` պայմանական երկրում վաղ առավոտյան գրանցվել է 6.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ: «Տուժած երկիրն» օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը, և այդ նպատակով VIRTUAL OSOCC (On Side Operations Coordination Centre) կայքում տեղադրվել է երկրաշարժի հետևանքների, ստեղծված իրավիճակի, «տուժած երկրի» իշխանությունների կողմից կազմակերպված արձագանքման և պահանջվող օգնության վերաբերյալ տեղեկատվություն:
Հայաստանն արձագանքում է օգնության խնդրանքին: Իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային չափանիշներով որակավորված ՀՀ ԱԻՆ 50-հոգանոց քաղաքային որոնողափրկարարական հիմնական և պահեստային թիմերի ազդարարում:
Անցնելով սահմանված ընթացակարգը (փաստաթղթային և բժշկական ստուգումներ, խնդրադրում և այլն)՝ հայկական թիմը հասնում է «տուժած երկիր», բացազատվում և իրեն հատկացված տեղամասերում ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների:
Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և շարունակվելու է ապրիլի 6-ին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01