Պերուում հնագետները 50 նոր գեոգլիֆ են հայտնաբերել Նասկայի բարձրավանդակում, ընդ որում՝ նոր գեոգլիֆներն ավելի հին են, քան արդեն հայտնի պատկերները: Այս մասին հայտնում էScience Alert-ը:
Գեոգլիֆները հողի վրա արված նախշերն են, որոնք հաճախ այնքան մեծ են, որ տեսանելի են միայն օդից: Նասկայի գեոգլիֆները գծերի, երկրաչափական պատկերների ու մարդու և կենդանիների պարզագույն ֆիգուրների խումբ են: Առաջին անգամ այս գեոգլիֆները նկատվել են 1939 թվականին՝ չնայած դրանց տարիքը, հետազոտողների եզրակացությունների համաձայն, մոտ 2 հազար տարի է:
Գիտնականների մեծամասնության ենթադրությամբ՝ ֆիգուրները ստեղծել է Մասկա քաղաքակրթությունը (ծաղկում է ապրել մ. թ. ա. 100-մ. թ. 800 թվականներին), չնայած մի շարք մասնագետներ համաձայն չեն այս կարծիքի հետ:
Նշվում է, որ միևնույն ժամանակ բաց գեոգլիֆներից որոշները պատկերային ոճով Պարակաս մշակույթին բնորոշ պատկերներ են հիշեցնում. այս քաղաքակրթությունը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 750-100 թվականներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր գեոգլիֆները, որոնցից շատերը պատկերում են Պարակաս մշակույթի ռազմիկներին, հայտնաբերվել են լուսանկարչական ապարատներով ու 3D սքաներներով համալրված անօդաչու սարքերի միջոցով: Հողի էրոզիայի հետևանքով պատկերներն այնքան հստակ չէին, որքան Նասկայի հայտնի գծերը, ահա թե ինչու դրանք բարդ է եղել նկատել օդից:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02