Ցանկում տեղ գտած ռուսաստանցի որոշ օլիգարխների ղեկավարած կառույցներն, ի դեպ, կարևոր կամ նույնիսկ գերիշխող դիրք են զբաղեցնում Հայաստանի տարածքում: «Ազատության» փոխանցմամբ՝ պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև ՌԴ խորհրդարանի վերին պալատի` ԴԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, որը մեկ ամիս առաջ այցելել էր Երևան, արժանացել Սերժ սարգսյանի ընդունլեությանը:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից մի քանի ժամ առաջ հրապարակված պատժամիջոցների նոր ցանկում ընդհանուր առմամբ ռուսաստանցի 24 բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ գործարարների անուններ են տեղ գտել, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի խոշոր ռուսաստանյան ընկերություններ:
«Ռուսաստանի կառավարությունը չարամիտ գործողությունների է դիմել ողջ աշխարհով մեկ: Դրանց թվում են Ղրիմի շարունակվող օկուպացիան, Ուկրաինայի արևելքում բռնությունների հրահրումը, [Սիրիայի նախագահ] Ասադի վարչակազմին զենքի մատակարարումներն այն ժամանակ, երբ նա զբաղված էր իր քաղաքացիներին ռմբակոծելով: Այդ գործողությունների շարքին կարելի է դասել նաև արևմտյան ժողովրդավարությունների դիրքերի խաթարմանն ուղղված քայլերն ու չարամիտ կիբերակտիվությունը»,- նշված է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի այսօր տարածած հայտարարության մեջ:
«Ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախում հայտնված անձանց և ընկերությունների ողջ ունեցվածքը, որ գտնվում է Միացյալ Նահանգների իրավասության տակ, ենթակա է կալանքի, ԱՄՆ քաղաքացիներին էլ արգելված է որևէ գործարք կնքել այդ անձանց կամ ընկերությունների հետ»,- ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հրահանգն է մեջբերում ռուսական TACC գործակալությունը:
Նախևառաջ հարկ է նկատել, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ռուսաստանցի ամենաազդեցիկ ուժայինները` Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ռուսաստանի նախագահի թիկնազորի նախկին պետ, այժմ «Ռոսգվարդիան» ղեկավարող Վիկտոր Զոլոտովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև նախկին վարչապետ՝ Արտաքին հետախուզություն ծառայության (CBP) նախկին տնօրեն Միխայիլ Ֆրադկովը:
Ցանկում տեղ գտած մյուս խմբի ներկայացուցիչները ռուսաստանցի օլիգարխներն են, որոնց ղեկավարած կառույցներն, ի դեպ, կարևոր կամ նույնիսկ գերիշխող դիրք են զբաղեցնում նաև Հայաստանի տարածքում: Ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի, «Գազպրոմբանկի» վարչության նախագահ Անդրեյ Ակիմովի նկատմամբ: Ցանկում են նաև «ԲազԷլ» հոլդինգի ղեկավար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, այժմ Ֆրանսիայում քննության տակ գտնվող Սուլեյման Քերիմովը, «Ռենովա» ընկերության ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանցի մի շարք պատգամավորների հանդեպ: Դրանց թվում է, ի դեպ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, որը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ այցելել էր Երևան, այցի ընթացքում նրան ընդունել էր նաև Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է պատժամիջոցների ցանկում հայտնված կազմակերպություններին, ապա դրանցից թերևս առավել աչքի ընկնողն արտերկրում ռուսական սպառազինության վաճառքով զբաղվող Рособоронэкспорт ընկերությունն է: «Այն հանգամանքը, որ պատժամիջոցների թիրախը Рособоронэкспорт ընկերությունն է, վկայում է այս քայլի իրական նպատակի մասին: Բոլոր բարձրագոչ խոսքերն ու մեղադրանքները Ռուսաստանը սպառազինության համաշխարհային շուկայից դուրս մղելու պարզ պատրվակ են»,- նշված է Рособоронэкспорт-ի վերադաս ընկերության` РосТех-ի ղեկավարության կողմից քիչ առաջ տարածված հայտարարության մեջ:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02