ՄԼրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն այսօր մամլո հաղորդագություն է տարածել` որտեղ մտահոգություն է հայտնում Հայաստանի մամուլի ազատության վերաբերյալ։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիությունը և խոչընդոտում լրագրողների աշխատանքը: Իշխանությունները պետք է նաև ամբողջական և անկողմնակալ քննություն իրականացնեն լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ և այս դեպքերում վերջ դնեն անպատժելիությանը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:
Հայտարարության մեջ նշվում է. «Տեղեկություն ստանալու իրավունքը վտանգված է»: Կազմակերպությունը մտահոգված է օրենսդրական մի քանի նախաձեռնությունների պատճառով, որոնք սահմանափակում են հանրային նշանակության տեղեկություններ ստանալու լրագրողների իրավունքը։
Այսօր հրապարկված մամլո հաղորդագրության մեջ նշվում է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի մասին, որի արդյունքում կառավարության դռները փակվեցին լրագրողների առջև։
«Օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չէին քննարկվել լրագրողական համայնքի հետ, նախարարները չեն կարող լրագրողներին հարցազրույցներ տալ առանց վարչապետի թույլտվության, չեն կարող մասնակցել կառավարության նիստերին, որոնք կանցկացվեն փակ դռների հետևում»,-ասված է հաղորդագրության մեջ: Այստեղ անդրադարձ կա նաև Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը:
Անդրադարձ է կատարվել նաև անցյալ տարի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախաձեռնությանը, որը սակայն հաջողվեց կասեցնել քաղաքացիական հասարակության ջանքերով։
Մտահոգության առիթ են դարձել նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները: Ըստ կազմակերպության, անցյալ տարվա ընթացքում բռնության զոհ է դարձել 17 լրագրող:
Հայաստանի պրակտիկան քննադատվել է նաև մամուլի դեմ բերված դատական հայցերի մեծ ծավալի պատճառով։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
11:51 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03