Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, նախաձեռնությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյաննին է: Երիտասարդներին աջակցելու հարցերը նախապես քննարկվել են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի հետ:
Ողջունելով երիտասարդներին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն է ակնկալում նրանցից: Նա խոսել է կազմակերպության գործառույթների, խնդիրների և հուշարձանի պահապանների պատասխանատվության մասին:
ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը մանրամասնել է այն աշխատանքը, որ կատարում են մարզային ծառայությունների պատասխանատուները:
«Հուշարձանների պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն արձանագրում են ոչ միայն հուշարձանի պահպանվածությունը, այլև տարածքում առկա կենցաղային աղբի փաստը: Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից աղբի մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք համայնքների ղեկավարների, մարզպետարանների հետ», – իր խոսքում ասել է տնօրենի տեղակալը:
Նա վստահեցրել է, որ ոլորտի նվիրյալների շարքերը համալրելու ցանկություն ունեցող երիտասարդները մշտապես կունենան ավագ ու փորձառու գործընկերների աջակցությունը:
Ապրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է զբոսաշրջության զարգացման ոլորտի ուսումնասիրություն ու վերլուծություն կատարել:
«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի շրջանավարտը հրաշալի տիրապետում է ոլորտին: Նա խոստացավ այդ ուղղությամբ աշխատել:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության մյուս անդամների հետ հանդիպում կկայանա առաջիկայում: ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատրաստ է աջակցել նաև նրանց:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01