Հայաստանի Հանրապետությունը այսօր ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի:
Ապրիլի 9-ին իսկ ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կստանձնի իր լիազորությունները, և գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, իսկ Կառավարությունը հրաժարական կներկայացնի:
Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար:
Թեկնածուներ առաջադրելուց հետո Ազգային ժողովը նիստի ժամանակ պետք է վարչապետ ընտրի: Ընդ որում՝ վարչապետի ընտրությունն անցկացվելու է անվանական, այսինքն՝ բաց քվեարկությամբ, ինչպես ԱԺ նախագծերի քվեարկության դեպքում է:
Նշանակվելուց հետո արդեն ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին, և նախագահը նրանց նշանակելու է եռօրյա ժամկետում:
Նոր Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունն ունենալու է առաջին փոխվարչապետ, 2 փոխվարչապետ և 18 նախարար:
Նոր կառավարության ձևավորման ավարտի հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է:
2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե վարչապետ չընտրվի՝ քվեարկությունից յոթ օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01