Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը
09.04.18 | 10:38
Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 9-ին կանցկացվեն վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին։
Վերջին տուրից առաջ Արոնյանն ունի 4.5 միավոր եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսում է 4-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որից կեսական միավոր հետ են Մագնուս Կարլսենն ու Նիկիտա Վիտյուգովը:
Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուս Նիկիտա Վիտյուգովի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին։
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5.5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4.5-ական, Բլյուբաում՝ 4, Նայդիչ, Անանդ, Յիֆան՝ 3-ական, Մեյեր՝ 2.5: