«Օգնենք արթիկցիներին վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության կազմակերպիչներից Սոֆյա Հովսեփյանը, ով այսօր 24 երիտասարդների հետ մեկնել է Արթիկ` ֆիզիկապես օգնելու արթիկցիներին, ասում է, որ քաղաքում ահավոր հոտ է:
«Սատկած կենդանու հոտ է, քարերի տակից, խոլերայի բուն է, քարերը ահավոր շատ են, այսքան քարը մաքրել չի լինի»,-Tert.am–ի հետ զրույցում հայտնեց ակտիվիստը` նշելով, որ այդ քարերը ոչ թե փողոցներում են, այլ մարդկանց բակերում ու անգամ` տներում:
Ըստ նրա` իրենց նախաձեռնությանը միացել է 6 մարդ Գյումրիից, 18–ը` Երևանից: Նրանք առավոտյան ժամը 10.00-ից արդեն քաղաքում գործ են անում:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները տարածել էին հայտարարություն, որով կոչ էին անում ` միահամուռ ուժերով, հուլիսի 2-ին, մեկնել Արթիկ և ֆիզիկապես օգնել քաղաքի բնակիչներին` հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած հեղեղման հետևանքները հաղթահարելու համար:
Նախաձեռնության անդամները, բացի Արթիկի քաղաքապետարանից խոստացած բահերից պահանջել էին նաև աշխատանքային ձեռնոցներ և ռեզինից սապոգներ: Առանձին տեղ հասնողները կապ հաստատելու համար կարող են զանգահարել՝
Կոչ էր արվում լրագրողներին ևս միանալ և տեղում պարզել առկա խնդիրներն ու կոնկրետ ընտանիքներին հասցված վնասները:
Հիշեցնենք, որ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ու արթիկցիները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել: Անդրադառնալով Արթիկում տեղի ունեցած հեղեղումներին, քաղաքապետն ասել է, որ թեև տեղյակ էին հեղեղի մասին՝ մինչև քաղաք հասնելը, սակայն հունը փոխելու հնարավորություն չկար: Ասուլիսին մասնակցում էին նաև Արթիկից եկած քաղաքացիներ, ովքեր դժգոհեցին տրամադրված փոխհատուցումից:
Հիշեցնենք, որ Կառավարության կայացրած որոշման համաձայն՝ Արթիկ քաղաքի բնակիչների կրած վնասը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի 9 ամսվա ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանին կհատկացվի 41,746.0 հազ. դրամ: Արթիկի բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի համապատասխանաբար՝ 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47