Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ հայերի պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց ոգու ու հավատի հնարավոր չէր լինի խորը հնադարից հասնել մեր օրեր ու այդ ընթացքում համաքայլ ընթանալ առաջավոր մարդկության հետ ու նպաստ բերել համաշխարհային առաջընթացին: Ապրիլի 9-ին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո հնչեցրած իր ելույթում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը: «Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում` սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, Քրիստոնեության ծագումից մինչև մեր օրեր: Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներ ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձևավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության»,-ասաց նորընտիր նախագահը:
Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը ժամանակային ու տարածական տարբեր տիրույթներում առնչվել է տարբեր ժողովուրդների հետ և համերաշխ համակեցության մեծ փորձ կուտակել: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կողմ է բոլոր հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն: «Մեր ողջ պատմությամբ ապացուցել ենք, որ արարող ու ստեղծագործ, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք: Ահա, թե ինչու Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները ու քաղաքական խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Քաղաքականություն է տանում ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ` 100 տարի առաջ Մեծ եղեռնի տարիներին հայերի կրած ողբերգությունը պետք է զգոնության դաս դառնա բոլորի համար: «Ուստի այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով»,-եզրափակեց ՀՀ չորրորդ նախագահը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01