ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին «գլխի վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ ծնված 1976թ., ով, ինչպես պարզվել է, մարմնական վնասվածքն ստացել է Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնության են եկել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանից հափշտակություն կատարելու վերաբերյալ և այդ նպատակով ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, գլխարկով բաճկոններ, մետաղյա ձողեր: Դեպքի օրը՝ լուսաբացին, պայմանավորվածության համաձայն, գնացել են բենզալցակայան՝ իբր բենզին գնելու, ապա հարձակվել հանգստի սենյակից դուրս եկած բենզալցակայանի աշխատակցի վրա և որպես զենք օգտագործվող առարկայով թիկունքից բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, որի հետևանքով վերջինս ընկել է: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են աշխատակցի մոտ, ինչպես նաև բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը և այլ ապրանքներ, ապա դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01