Արմեն Սարգսյանը, որը երկուշաբթի ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
«Արդեն ավելի քան 25 տարի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անց են կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա: Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը»,- նշել է ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ «23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտեցումը ձեռք է բերվել հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ»:
«Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման լուծման որոնումներում: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության և համաձայնության գալու քաղաքական կամք: Իր կողմից Հայաստանն անում է հնարավոր ամեն բան խաղաղության ձեռքբերման համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույնպես նույնկերպ կվարվի»,- ասել է նա:
Նախագահը նշել է, որ «վերջնական հաշվով, բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվում են, և դրանք հաղթահարելի են»:
«Պատմությունը տեսել է հակամարտություններ՝ ոչ ավելի դաժան և ողբերգական»,- նշել է նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02