ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցներն ապրիլի 10-ին հանդիպեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ: Հանդիպման նպատակն էր նախևառաջ տնօրինությանը հանձնել օրերս առևտրի կենտրոնում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության վերաբերյալ կարգադրագրերը, որոնցում նշված են առկա թերությունները և դրանք վերացնելու ժամկետները: ՓԾ ներկայացուցիչների հետ քննարկվեցին առևտրի տան հրդեհաշիջման օպերատիվ պլանների լրամշակման և հետագայում առևտրի կենտրոնում թեմատիկ ուսումնավարժությունների անցկացման հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միևնույն ժամանակ, ընդառաջելով առևտրի կենտրոնի ղեկավարության դիմում-հայտին, ԱԻ նախարարության նախաձեռնությամբ առևտրի կենտրոն էին հրավիրվել նաև շուկայի վերահսկողության և առողջապահության տեսչական մարմինները՝ ոլորտային ստուգումներ և հետազոտություններ կատարելու համար:
Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժին պետ Ս. Հայրապետյանը ընդգծեց տնտեսվարողների շրջանում սեփական նախաձեռնությամբ հակահրդեհային միջոցառումներ իրականացնելու մշակույթի և գիտակցության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ բազմաթիվ ընկերություններից հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելու դիմումներ են ստացվել:
«Բազմաթիվ դիմումներ ենք ստանում նաև ՀՀ տարբեր մարզերից՝ աջակցելու, համապատասխան հրահանգավորումներ տալու և թեմատիկ ուսումնավարժություններ կազմակերպելու վերաբերյալ: Ընդգծեմ, որ արդեն հետազոտություններ են իրականացվել հանրապետության բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին հանձնվել է շուրջ 30 կարգադրագիր», – ասաց Ս. Հայրապետյանը:
Նշենք, որ ի կատարումն ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01