Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի:
Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 24-ին: Այդ օրը Երևանի 33-ամյա բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ հարձակման է ենթարկվել իր բնակարանում, որի ժամանակ հափշտակել են իր «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը և կանխիկ գումար:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողը հանդիսանում է անհատ ձեռներեց և զբաղվում մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, բուժական մերսմամբ։ Դեպքին նախորդող օրը տուժողին զանգահարել է մի անձ և ներկայանալով որպես հաճախորդ՝ պայմանավորվություն է ձեռք բերել՝ նրա մերսման ծառայությունից օգտվելու վերաբերյալ։ Այնուհետև հաճախորդը գնացել է տուժողի բնակարան, որտեղ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կնոջից հափշտակել է նրա «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը, 192 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1991թ.։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01