ԶԼՄ-ների համար կազմակերպված սեմինարին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները հարց ուղղեցին, թե ինչպե՞ս է, որ նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ստանում 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ նախարարը՝ ավելի քիչ։
Նախարարը նշեց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել՝ գալ և ծառայել երկրին: «Ես եկել, ծառայել եմ՝ հաշվի առնելով իմ հնարավորություններն ու կարողությունները։ Աշխատավարձի չափը չէր կարող որոշիչ դեր կատարել, սակայն դա սխալ է։ Որտեղ հնարավորություն կա, այո, վճարելու եմ բարձր աշխատավարձ, եթե դա թույլ է տալիս օրենքը»,-ասաց նա:
Ըստ նրա` դրսում վերապատրաստված ուսանողներին, երիտասարդներին կանչում են Հայաստան և պետք է բարձր վարձատրեն։ «Այդ ուսանողների մինիմալ պահանջը 400-500 հազար դրամն է, և մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ գոնե մասնավոր հատվածում տեղեր գտնենք, և իրենք վերադառնան»,-ասաց նա:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ խորհուրդն ունի լիազորություններ և որոշում է, թե ով ինչքան աշխատավարձ ստանա. «Վաղը մենք չլինենք, թող տան 200 հազար դրամ և կտեսնենք, թե ով է գալու՝ աշխատելու և ոնց են աշխատելու։ Եթե ուզում ենք լավ ապրել, պետք է գնանք այդ ռիսկին՝ մասնագետներ ներգրավենք և փող վճարենք։ Եթե Գեղամ Գևորգյանի տեղը լիներ մի ֆրանսիացի կամ իտալացի, որն այդքան փող է առաջանում, ձեզ մոտ հարց չէր առաջանա»։
Նախարարն ասաց, որ Հայաստանում բոլոր միջազգային փորձագետներն այդչափ աշխատավարձ են ստանում։ «Ամբողջ աշխարհը գիտի, որ ես մեծահարուստ եմ, հետո՞, չգնա՞մ գյուղացու կողքին կանգնեմ, որ բացատրեմ, թե ինչպես պետք է աշխատի, որ դառնա հարուստ։ Ես գիտեմ գյուղացու սոցիալական խնդիրների մասին, բայց ինքն ունի իր հնարավորությունները, մեր գործն էլ՝ ցույց տալ իրեն, թե ինչպես այդ հնարավորությունները մաքսիմալ օգտագործի»,-ասաց նա և նշեց, որ կան գյուղացիներ, որոնք շատ հարուստ են, որովհետև գիշեր-ցերեկ աշխատում են իրենց հողի վրա։
«Նրանք խոշորանում են, աճում են, ինքնուրույն արտահանում են իրենց արտադրանքը։ Մենք ուղղակի փորձում ենք ցույց տալ լավը և բոլորին բերել այդ դաշտ։ Իսկ դրա համար պետք է կամաց-կամաց ներգրավել լավ մասնագետների, լավ աշխատողների, որոնք նվիրված ուզում են աշխատել»,-ասաց նա:
Հարցին արձագանքեց նաև Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը , ով նախ նշեց, որ 1.5 միլիոն դրամն իր «կեղտոտ» աշխատավարձն է, և կարևորեց իրենց բերած ներդրումները. «Ոչ ոքի մոտ հարց չառաջացավ՝ ինչպես՞ եք այդ ներդրումը բերել»։
tert.am
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03