Բժիշկները մեկնաբանել են, թե ինչու չի կարելի խառնել ալկոհոլը դեղամիջոցների հետ: Նրանք ընդգծում են, որ հետևանքները կարող են չսահմանափակվել միայն ստամոքսի սպազմով, կարող են առաջանալ ավելի «տխուր» հետևանքներ:
Ալկոհոլի հետ միասին դեղամիջոցների ընդունումը առաջացնում է մի խումբ անցանկալի կողմնակի ազդեցությունները՝ կախված դեղամիջոցների տեսակներից, օրգանիզմի վրա նրանց ազդեցությունից և քանակից:
Եթե ալկոհոլն ու դեղամիջոցները օրգանիզմի վրա ազդում են համարյա նույն կերպ, ապա նրանցից մեկը կարող է կտրուկ մեծացնել մյուսի ազդեցությունը, իսկ եթե նրանք տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա, ապա ալկոհոլը կարող է դեղամիջոցի ազդեցությունը չեզոքացնել:
Որոշակի դեղամիջոցներ, հատկապես հազի դեմ նախատեսված օշարակներն ու լուծողականները 10%-ով բաղկացած են ալկոհոլից: Այդ ամենի արդյունքում օրգանիզմի վրա ալկոհոլի ընդհանուր ծանրաբեռնվածությունն ավելանում է:
Ցավազրկողների հետ համատեղ ալկոհոլի ընդունումը բարձրացնում է աղեստամոքսային համակարգի վնասման հավանականությունը: Առաջանում են ստամոքսի սպազմներ, սրտխառնոց և փսխում: Մեծանում է ներքին արնահոսության հավանականությունը:
Եթե դուք ընդունում եք հակաբիոտիկներ և դեղամիջոցներ շաքարային դիաբետի կամ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի բուժման դեմ, ապա նրանց ազդեցությունը կարող է զգալիորեն նվազել:Կարող են առաջանալ ստամոքսի ցավեր, շարժողական ֆունկցաիանների խանգարում, հիշողության հետ կապված խնդիրներ, սրտխառնոց և սպազմեր ստամոքսում:
Ալկոհոլի և դեղամիջոցների համատեղ օգտագործելը հատկապես վտանգավոր է հղիների և 60 տարեկանից բարձր մարդկանց համար, քանի որ նրանց մոտ վնասակար կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունն ավելի բարձր է:
Աղբյուրը՝ gogetnews.info
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47